Տասը մարդ հոսպիտալացվել է Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

02.09.2026, 18:56
Տասը տուժածից երկուսի վիճակը կայուն ծանր է
Տասը մարդ հոսպիտալացվել է Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած:

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 17։17–ի սահմաններում Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով հինգ մարդ մահացել է։