Դեռ շատ վաղ է նոր գաղափարների մասին հայտարարել. Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց գլխավոր առաջնահերթությունը (ԲԱՑԱՌԻԿ)
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սյս փուլում առաջնահերթ է շարունակել կառավարության կողմից արդեն ոլոտում վարվող քաղաքականությունը, հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Անուշիկ Ավետյանը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում։
Կառավարությունը 2026 թվականի հունվարի 8-ին հաստատել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ Այն նախատեսում է տարածաշրջանային և ներքին զբոսաշրջության զարգացում, ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավում, երկրի ակտիվ միջազգային առաջխաղացում և մինչև 2030 թվականը զբոսաշրջային այցելությունների ավելցում՝ մինչև 3 միլիոն։
«Ինչպես գիտեք, վերջերս հաստատել ենք ոլորտի ռազմավարությունը, և դա առաջնահերթություն է իրականացնել Զբոսաշրջության կոմիտեի կողմից։ Այս ուղղությամբ պետք է աշխատանքները տարվեն, այսինքն` պահպանել կատարված աշխատանքների ինստիտուցիոնալ շարունակականությունը», - ասաց Ավետյանը։
Նա հավելեց, որ մյուս ծրագրերի և գաղափարների մասին հնարավոր կլինի խոսել հետագայում։
«Կարծում եմ՝ դեռ շատ վաղ է նոր գաղափարների մասին հայտարարել, բայց համոզված եմ, որ առիթը և ժամանակը կունենանք», - ասաց Ավետյանը։
Նշենք, որ Անուշիկ Ավետյանը պաշտոնում նշանակվել է 2026թ. սեպտեմբերի 2-ին։ Մինչև այդ նա զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։

