Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները

08.09.2026, 13:57
Հրդեհները մոլեգնում են լողափերից հեռու, սակայն  զբոսաշրջիկները բողոքում են ուժեղ ծխից և այրվածքի հոտից
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Թուրքիայում՝ Անթալիայում, մոլեգնում են անտառային հրդեհները։

Ինչպես հայտնում է news.by-ը, սաստիկ քամու պատճառով իրավիճակը արագ դուրս է եկել վերահսկողությունից։ Վտանգի տակ են գտնվում մի քանի բնակավայրեր, որտեղից տարհանում են բնակիչներին։ Հրդեհն արդեն ոչնչացրել է բնակելի տների մի մասը, տնտեսական շինություններն ու գյուղատնտեսական ջերմոցները Աքսու քաղաքի ծայրամասում։

Փակվել են ճանապարհների առանձին հատվածներ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 800 մարդ, մեծ քանակությամբ ավիացիա և տեխնիկա։ Անթալիայի իշխանությունները պնդում են, որ ափամերձ հանգստավայրերի համար վտանգ չկա․ հրդեհները մոլեգնում են լողափերից հեռու։ Այնուամենայնիվ, հանգստացողները բողոքում են ուժեղ ծխից և այրվածքի հոտից։