516 առանց վարորդական իրավունքի և 497 ոչ սթափ վարորդ մեկ շաբաթում. ոստիկանությունը ներկայացրել է վիճակագրությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 7046 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 199 ավտոմեքենա, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 132 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 478, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 23, վարելու ընթացքում ծխելու՝ 772, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 280, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 2305 և 1580 այլ իրավախախտում։
19 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 91-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 65-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 46-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 128 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15839 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 259 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 309 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 384 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 61, չամրակապված վարելու՝ 3302, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 303, վարելու ընթացքում ծխելու՝ 844, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 875, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 330, արագության գերազանցման՝ 2500 և 5412 այլ իրավախախտում։
86 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 809-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 463-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 105-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 28 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։
Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 27 անձ։

