Երթևեկության կազմակերպում, ապօրինի կանգառներ և աճող մեքենաներ․ Ավինյանը՝ Երևանի խնդիրների մասին
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի համար այսօր գերակա խնդիր են ընդհանուր երթևեկության կազմակերպումը, աճող մարդատար մեքենաների քանակը և տարատեսակ հատվածներում ապօրինի կանգառները, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նույնիսկ մինչև հանրային տրանսպորտի կանգառների վերադասավորումը պետք է հասկանալ՝ այդ կանգառներից ավտոմեքենաները ոնց ենք հանում, որպեսզի հանրային տրանսպորտը 2-րդ գծում չկանգնի։ Սա ամենասուր խնդիրներից մեկն է հիմա քաղաքում»,- ասաց Ավինյանը գործակարգաարական խորհրդակցության ժամանակ։
Նա ընդգծեց, որ ավտոբուսյին առանձնացված գծերն ապահովելու են հանրային տրանսպորտի արագ տեղափոխությունը քաղաքով մեկ։
«Շատ դեպքերում մենք արձանագրում ենք, որ ոչ թե մեր հանրային տրանսպորտում ունենք ավտոբուսների քանակի խնդիր, այլ ունենք, ընդհանուր առմամբ, փողոցների ծանրաբեռնվածության խնդիր, որը բերում է նաև կանգառներում մարդկանց ծանրաբեռնվածությանը և հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկմանը», - նշեց քաղաքապետը։
Նա հանձնարարեց շաբաթական հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ քաղաքն արդեն ունի կոնկրետ տվյալներով հագեցած համակարգեր, որոնք պետք է ի ցույց դրվեն երևանցիներին։

