Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 16–ամյա վարորդը Mercedes–ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

06.09.2026, 22:27
Գեղարքունիքում Mercedes–ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 16–ամյա վարորդը Mercedes–ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13։20-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։