33-ամյա կին վարորդը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հետևանքով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա

04.09.2026, 13:37
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն
33-ամյա կին վարորդը  ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հետևանքով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 00։05-ի սահմաններում Արտաշատի խճուղում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Ս. Կ․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և հայտնվել դրա վրա։

Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավոր ուղևորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ բախման հետևանքով ավտոմեքենայի դիմացի աջ անվահեծանը պոկվել ու շպրտվել է։