Երևան-Սևան ավտոճանապարհին մոտոցիկլը բախվել է կայանված ավտոմեքենային․ կա տուժած

03.09.2026, 11:12
27–ամյա մոտոցիկլավարը բախվել է թույլատրելի հատվածում կայանված Nissan X-Trail–ին
Երևան-Սևան ավտոճանապարհին մոտոցիկլը բախվել է կայանված ավտոմեքենային․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Համլետ Գ․-ն իր վարած մոտոցիկլով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է կայքը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը հոսպիտալացվել է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Կարդացեք նաև․ Ողբերգական ավտովթար՝ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում․ 5 մարդ մահացել է, 7–ը՝ վիրավորվել