ՀՀ–ի անդամակցությունը ԵՄ–ին Երևանի գործն է, մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք ՀՀ–ն կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում․ ՌԴ փոխվարչապետ

03.09.2026, 10:51
Մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում, նշել է Օվերչուկը
ՀՀ–ի անդամակցությունը ԵՄ–ին Երևանի գործն է, մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք ՀՀ–ն կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում․ ՌԴ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը, այս հարցով Մոսկվայի հետ որևէ շփում չկա: Այս մասին Արևելյան տնտեսական ֆորում շրջանակում լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ո՛չ, - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Հայաստանի անդամակցությունը ԵՄ–ին Հայաստանի գործն է: Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի: Դա նրանց ինքնիշխան իրավունքն է», – ասել է Օվերչուկը։

«Իսկ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում»,- ընդգծել է Օվերչուկը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է, որ Եվրոմիությանը միանալու ընթացակարգ սկսելու Երևանի որոշումը փաստացի հավասարազոր է ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությանը, քանի որ երկու կազմակերպություններում միաժամանակ գտնվելն անհնար է:

Կարդացեք նաև․ «Իսկ որտե՞ղ է պայմանագիրը: Ոչինչ չկա»․ Պուտինը պարզաբանել է, թե ինչու ՀԱՊԿ–ը չէր կարող որոշել Հայաստանի սահմանի հատվածները