Երկու քաղաքացի մոլորվել է Դսեղ գյուղում. օգնության են հասել փրկարարները
03.09.2026,
17:09
Ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի «Ծովեր» կոչվող տարածքին հարակից սարում երկու քաղաքացի մոլորվել է
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20։52-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի «Ծովեր» կոչվող տարածքին հարակից սարում երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և տեղափոխել գյուղ։

