Հայաստանում օգոստոսին ամենաշատը թանկացած սննդամթերքի տասնյակը (ՑԱՆԿ)

04.09.2026, 22:23
Ներկայացնում ենք 10 սննդամթերք, որոնք ամենաշատն են թանկացել 2026 թվականի օգոստոսին՝ 2025 թվականի օգոստոսի համեմատ
Հայաստանում օգոստոսին ամենաշատը թանկացած սննդամթերքի տասնյակը (ՑԱՆԿ)

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գները 2026 թվականի օգոստոսին, 2025 թվականի օգոստոսի համեմատ, աճել են 6,4%-ով, իսկ ընթացիկ տարվա հուլիսի համեմատ նվազել են 1%-ով: Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 սննդամթերք, որոնք ամենաշատն են թանկացել 2026 թվականի օգոստոսին՝ 2025 թվականի օգոստոսի համեմատ:

Ձու + 27,4%

Տավարի միս + 22,6%

Կակաո + 18,2%

Ոչխարի, գառան միս + 15,5%

Հնդկաձավար + 12,6%

Ալյուր + 10,1%

Արևածաղկի ձեթ + 8,8%

Թթվասեր + 8,8%

Պաստերիզացված կաթ + 8,1%

Կաթնաշոռ + 7,2%

Նվազել են պանրի (- 12,7%), բրնձի (- 4,7%), լոբու (- 4,5%), ոսպի (- 3,2%) և կարագի (- 2%) գները։

Սննդամթերքի գների մասին ավելի մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։