Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով. վաղը Երևանում կլինի +34

04.09.2026, 10:22
ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակային կանխատեսումը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով. վաղը Երևանում կլինի +34

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակային կանխատեսումը։

Ըստ տեղեկատվության, Հայաստանում սեպտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 4-6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 4-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վ։