Երևանը կհյուրընկալի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար. անցկացման համար հատկացվել է մոտ 70 հազ. դոլար
03.09.2026,
19:45
Մրցաշարի կազմակերպման և անցկացման համար կառավարության որոշմամբ հատկացվել է 25,07 միլիոն դրամ (մոտ 68,8 հազար դոլար)
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 10-13-ը Երևանում:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, մրցաշարի կազմակերպման և անցկացման համար կառավարության որոշմամբ հատկացվել է 25,07 միլիոն դրամ (մոտ 68,8 հազար դոլար):
Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր, 181 մասնակիցների մասնակցություն:
Նշվում է, որ մրցաշարի անցկացումն ուղղված է մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը գործում, միջազգային հարթակներում Հայաստաի մարզական հեղինակության բարձրացմանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: