Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով
04.09.2026,
17:08
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 4–ին հրապարակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ իր որոշումը։ Ըստ այդմ՝ կալանքը երկարաձգվել է 2 ամսով, հայտնում է «Առաջին լրատվականը»։
Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին
Ծառուկյանը հուլիսի 7-ից գտնվում է երկամսյա կալանքի տակ: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման, ապօրինի որսի, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու մեջ։

