Բաթումիում երկու մոտորանավակ է բախվել. կա 5 տուժած (ՎԻԴԵՈ)
04.09.2026,
15:15
Բաթումիի ափամերձ գոտում՝ Այբուբենի աշտարակի և «Ալի և Նինո» հուշարձանի մոտակայքում, երկու մոտորանավակ է բախվել. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Բաթումիի ափամերձ գոտում՝ Այբուբենի աշտարակի և «Ալի և Նինո» հուշարձանի մոտակայքում, երկու մոտորանավակ է բախվել, հայտնում է Georgia Today-ը։
Բախման հետևանքով մոտորանավակներում գտնվող մարդիկ հայտնվել են ծովում, հինգ մարդ վիրավորվել է։
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։
Տուժածներին շտապօգնության բրիգադները տեղափոխել են հիվանդանոց։ Առկա տեղեկություններով՝ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Վրաստանի ՆԳՆ-ն դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը։

