Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավարը կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մեղրի համայնքի ղեկավարը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա»–ին հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը», – նշեց Օհանջանյանն՝ ավելացնելով, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չեն կարող հայտնել:
Նշենք, որ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Խաչատուր Անդրեասյանը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

