Երևանի կենտրոնում փողոցներից մեկը ժամանակավորապես կփակվի
09.09.2026,
18:38
Սեպտեմբերի 12–ին Երևանի կենտրոնի փողոցներից մեկը ժամանակավորապես կփակվի
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Ազնավուրի անվան հրապարակում և Աբովյան փողոցում անցկացվելու է «Երևանի երաժշտական գիշեր» խորագրով համերգ և տոնավաճառ:
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, նշված միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 04:00-ից մինչև 22:30-ը փակ է լինելու Աբովյան-Թումանյան փողոցների հատման հատվածից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների հատման հատվածը:

