Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ․ ի՞նչն է նրանց միավորում (ՎԻԴԵՈ)

08.09.2026, 18:54
Տղամարդը ծնկի է իջել և բացել տուփը, որտեղ երեք մատանի էր՝ յուրաքանչյուրի համար մեկական․ ՎԻԴԵՈ
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ․ ի՞նչն է նրանց միավորում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 32-ամյա Քարամ Նվիլաթին Սլովենիայի բլուրներից մեկում ամուսնության առաջարկ է արել իր երկու լավագույն ընկերներին՝ 29-ամյա Քրիստիան Նայդենովին և 36-ամյա Սանթերի Լեհտոնենին, հայտնում է The Independent-ը։

Նա ծնկի է իջել և բացել տուփը, որտեղ երեք մատանի էր՝ յուրաքանչյուրի համար մեկական։ Երկու ընկերներն էլ համաձայնել են, իսկ այժմ երեք տղամարդիկ պատրաստվում են հոկտեմբերին Բեռլինում անցկացնել իրենց «ընկերական հարսանիքը»։

Առաջարկության տեսանյութը Նվիլաթին հրապարակել է Instagram-ում, որտեղ այն հավաքել է ավելի քան 480 հազար հավանում։ Հրապարակման արձագանքները տարբեր են եղել՝ աջակցող մեկնաբանություններից մինչև քննադատություն։

Երեք ընկերները Բեռլինում միասին են ապրում COVID-19-ի սահմանափակումների ժամանակաշրջանից։ Նրանք ընդգծում են, որ իրենց հարաբերությունները խիստ պլատոնական են և սեռական բնույթ չեն կրում։

«Ընկերական հարսանիքը» նրանք նախատեսում են անցկացնել իրենց բեռլինյան բնակարանի տանիքում՝ ամենամոտ ընկերների մասնակցությամբ։ Արարողությունը իրավական ուժ չի ունենալու և նվիրված է լինելու միմյանց հանդեպ նրանց նվիրվածությանը

 



Կարդացեք նաև․ Հայտնի հեռուստահաղորդավարուհին մահապատժի է դատապարտվել․ գործով առգրավվել է ավելի քան 750 կգ թմրանյութ (ՖՈՏՈ)