«Հայաստանս». Արամ Mp3–ը նոր երգ է ներկայացրել Անկախության 35-ամյակին ընդառաջ (ՎԻԴԵՈ)

16.09.2026, 13:24
«Թող հասնի յուրաքանչյուր հայի սրտին». Արամ Mp3–ը նոր երգ է նվիրել Հայաստանին․ ՎԻԴԵՈ
«Հայաստանս». Արամ Mp3–ը նոր երգ է ներկայացրել Անկախության 35-ամյակին ընդառաջ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արամ Mp3–ը ներկայացրել է նոր երգ՝ «Հայաստանս»։

Ինչպես նշել է երգիչը Facebook–յան իր էջում, երգը նվիրած է մեր հայրենիքին՝ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին։

«Թող այս երգը հասնի յուրաքանչյուր հայի սրտին և իր մեջ կրի սեր, հպարտություն ու հավատ մեր Հայաստանի հանդեպ», – գրել է Արամը։ 

Նշենք, որ Արամ Mp3–ը և շատ այլ հայտնիներ ելույթ կունենան սեպտեմբերի 21–ին Հանրապետության Հրապարակում նախատեսված մեծ համերգին։