Այսօր Երևանում ավարտվում է «Tour of Armenia» հեծանվավազքը. ինչ սահմանափակումներ են գործում քաղաքում
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Միջազգային հեծանվավազքի մրցաշարի անցկացման նպատակով Երևանում այսօր ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։
Կիրակի Երևանում կավարտվի միջազգային «Tour of Armenia» հեծանվավազքը։ Մրցաշարի եզրափակիչ փուլի անցկացման հետ կապված՝ մայրաքաղաքում գործում են մեքենաների կանգառի և կայանման սահմանափակումներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՆԳՆ-ից, մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 23:00-ն, արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում:
Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հետևյալ հատվածներում.
Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի փողոցներում:
Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան, Լեոյի, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցներում:
Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ, Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում, Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։

