Փրկարարները որպես անհետ կորած որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
12.09.2026,
13:32
Փրկարարները Արևիկ գյուղի լճից դուրս են բերել որպես անհետ կորած որոնվող մահացածի մարմինը
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Արևիկ գյուղի լճերում դի կա։
Ինչպես հայտնում է կայքը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և ոստիկանները։
Փրկարարները դուրս են բերել մարմինը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը որպես անհետ կորած որոնվում էր։

