Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի Գևորգյանը

12.09.2026, 11:36
Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի Գևորգյանը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը։

«Նա սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս է եկել Արտաշատ քաղաքի իր բնակարանից և չի վերադարձել: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»,-նշվում է հաղորդագրության մեջ։