Երևանում 50-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ 44-ամյա տղամարդուն վնասվածք պատճառելու կասկածանքով (ՖՈՏՈ)

11.09.2026, 12:50
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչություն. ՖՈՏՈ
Երևանում 50-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ 44-ամյա տղամարդուն  վնասվածք պատճառելու կասկածանքով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում 50-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ 44-ամյա տղամարդուն վնասվածք պատճառելու կասկածանքով, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ոստիկանության տվյալներով՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ։

Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ վիճաբանության ժամանակ։

Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան մարմնական վնասվածք է պատճառել Երևանի բնակիչ 50-ամյա տղամարդը։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչություն։ Ոստիկանության հաղորդմամբ՝ տղամարդը ներկայացրել է նաև դանակը։

50-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կատարվում է նախաքննություն։

нож