Բուլղարիայում կայանալիք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը ՀՀ-ն կներկայացնի 13 բռնցքամարտիկ

11.09.2026, 10:08
Բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել է, որ սեպտեմբերի 15-ից 26-ը Բուլղարիայում կկայանա Եվրոպայի առաջնությունը
Բուլղարիայում կայանալիք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը ՀՀ-ն կներկայացնի 13 բռնցքամարտիկ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել է, որ սեպտեմբերի 15-ից 26-ը Բուլղարիայում կկայանա Եվրոպայի առաջնությունը։

Առաջնությանը Հայաստանը կներկայացնեն տասներեք բռնցքամարտիկ։

Հայաստանի կանանց հավաքականի կազմում են Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ) և Էլիդա Քոչարյանը (65 կգ)։

Տղամարդկանց հավաքականը կներկայացնեն Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+ 90 կգ):