Որտեղ Երևանում և մարզերում սեպտեմբերի 10-ից 13-ը փակ կլինեն մայրուղիներն ու փողոցները

10.09.2026, 21:39
Հավաքել ենք ամբողջ տեղեկատվությունը Երևանում և մարզերում երթևեկության սահմանափակումների մասին
Որտեղ Երևանում և մարզերում սեպտեմբերի 10-ից 13-ը փակ կլինեն մայրուղիներն ու փողոցները

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում, այդ թվում՝ մայրաքաղաքում, սեպտեմբերի 10–13-ը ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում՝ կապված Tour of Armenia միջազգային հեծանվավազքի անցկացման հետ, որն առաջին անգամ կազմակերպվում է Հայաստանում UCI Europe Tour-ի շրջանակում:

Իսկ Երևանում սահմանափակումներ կգործեն նաև «Երևանի երաժշտական գիշեր»-ի անցկացման և Արաբկիրում «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերանորոգման հետ կապված:

ՆԳՆ–ից խնդրում են նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հավաքել է ամբողջ տեղեկատվությունը սահմանափակումների մասին:

Հեծանվավազքի մեկնարկ - սեպտեմբերի 10

Հեծանվավազքը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից Զորավար Անդրանիկի փողոցով դեպի Ազատության փողոց, ապա՝ Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, այնուհետև՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ-7 ավտոճանապարհով դեպի Մեծ Մասրիկ բնակավայր, որտեղ կավարտվի երթուղու տվյալ փուլը։

Երկրորդ փուլ - սեպտեմբերի 11

Մրցաշարը կմեկնարկի Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից և կավարտվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

Ժամանակավորապես փակ կլինեն Կիրանց, Աճարկուտ, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար և Աչաջուր բնակավայրերի մուտքերը դեպի Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհ։

Երթևեկությունը կսահմանափակվի նաև դեպի Ազատամուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսաձոր, Ենոքավան, Գետահովիտ բնակավայրերի մուտքերը և Իջևան քաղաքի Արցախյան ու Երևանյան փողոցներում։

Դիլիջան համայնքում փակ կլինեն Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի մուտքերը, Պարզ լճի խաչմերուկը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան և Մաքսիմ Գորկու փողոցների մուտքերը դեպի Մ-4 միջպետական ավտոճանապարհ, ինչպես նաև Գետափնյա, Կալինինի և Աբովյան փողոցների մուտքերը դեպի Մ-8 միջպետական ավտոճանապարհ։

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի հետևյալ հատվածներում՝

- Մ-8 մայրուղու Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո հատված,

Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի,

- Զորավար Անդրանիկի փողոց,

- Զորավար Անդրանիկի շրջանաձև երթևեկությունից դեպի Թումանյան փողոց,

- Թումանյան հրապարակից՝ Թումանյան փողոց,

- Մոսկովյան և Բոշյան փողոցների շրջանաձև երթևեկությունից կամրջով դեպի Լոռվա խճուղի,

- Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատված,

- Փամբակի 1-ին փողոցից Մ-6 միջպետական ճանապարհով դեպի Վահագնաձոր բնակավայրի 1-ին և 4-րդ փողոցներ՝ մինչև Թումանյան քաղաքի սկզբնամասի շրջանաձև երթևեկություն,

- Ստեփանավան-Ալավերդի Հ-35 մայրուղու Օձուն-Արևածագ հատված,

- Արևածագից դեպի Լոռի Բերդ հատված,

- Ստեփանավան-Ալավերդի Հ-33 միջպետական մայրուղի,

- Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոց Հ-33,

- Ստեփանավանի կամրջից՝ Մ-3 ավտոճանապարհ,

- Չարենցի փողոցից մինչև Արևելյան փողոցի խաչմերուկ,

- Բաղրամյան և Թելմանի փողոցներ։

Երրորդ փուլ - սեպտեմբերի 12

Մրցաշարը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դիմացից։

Երթուղին կանցնի Մյասնիկյան փողոցով դեպի Երևանյան փողոց, ապա Կամոյի փողոց` Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, այնուհետև դեպի Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ։

Մ-4 ավտոճանապարհով երթուղին կշարունակվի դեպի Կոտայքի մարզի Հրազդան քաղաք, ապա Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր։

Զովաբերից մասնակիցները Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհով կշարժվեն դեպի Սևան համայնքի Գոմաձոր և Ցամաքաբերդ բնակավայրեր, այնուհետև կրկին դուրս կգան Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, կշարժվեն դեպի Ծովագյուղ, ապա Սեմյոնովկա բնակավայր և այնտեղից մուտք կգործեն Տավուշի մարզի վարչական տարածք։

Նույն օրը Գեղարքունիքի մարզից դեպի Կոտայքի մարզ ժամանակավորապես փակ կլինի Իջևան-Սևան-Երևան Մ-4 ավտոճանապարհը՝ մինչև Հրազդանի նախկին անշարժ պահակակետ՝ հարակից ճանապարհների հատումներով հանդերձ։

Այդ հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց՝ Մ-4 Երևան-Սևան-Իջևան ուղեմասով։

Ժամանակավորապես փակ կլինեն նաև Քաղսի գյուղից մինչև Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհը՝ հարակից ճանապարհների հատումներով, մասնավորապես՝

Քաղսի գյուղի 1-ին փողոցը,

- Հրազդան քաղաքի Ստեփան Շահումյան փողոցը՝ մինչև Սպանդարյան փողոցի հատումը,

- Սպանդարյան փողոցը,

- Զորավար Անդրանիկի պողոտան՝ մինչև Զովաբեր գյուղի՝ Գեղարքունիքի մարզի սահմանը։

Սահմանափակումներ Երևանում սեպտեմբերի 12-13-ը

Միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի անցկացման նպատակով Երևանում ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։

Սեպտեմբերի 12-ի ժամը 00․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում։

Սեպտեմբերի 12-ի ժամը 20․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը կարգելվեն նաև հետևյալ հատվածներում՝

- Հանրապետության հրապարակում,

- Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց,

- Ագաթանգեղոսի փողոցում,

- Գրիգոր Լուսավորչի փողոցում,

- Արգիշտիի փողոցում,

- Հրազդանի կիրճում,

- Ուրուգվայի հրապարակում,

- Պարոնյան փողոցում,

- Լեոյի փողոցում,

- Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,

- Սարյան փողոցում,

- Պապ թագավորի փողոցում,

- Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում,

- Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում

Ի՞նչ այլ սահմանափակումներ են սպասվում Երևանում

Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը):

Սեպտեմբերի 10-ին և 11-ին` ժամը 20:00-ից Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա հատվածում մեքենա չկայանել:

Ո՞ր փողոցներն են փակ լինելու «Երևանի երաժշտական գիշեր» համերգի համար

Ազնավուրի անվան հրապարակում և Աբովյան փողոցում անցկացվելու է «Երևանի երաժշտական գիշեր» խորագրով համերգ և տոնավաճառ:

Նշված միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 04:00-ից մինչև 22:30-ը փակ է լինելու Աբովյան-Թումանյան փողոցների հատման հատվածից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների հատման հատվածը: