Փաշինյանը և Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների զարգացման հարցեր

11.09.2026, 11:51
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ
Փաշինյանը և Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների զարգացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ

քննարկել է Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։