Խաչանովը դուրս եկավ թենիսի US Open-2026-ի քառորդ եզրափակիչ, Սևանում կորոշվեն հեծանվավազքի մրցաշարի հաղթողները, Միքայել Պետրոսյանը՝ ամենալավ հագնված ֆրանսիացիների ցանկում, շաբաթվա լավ լուրերը

12.09.2026, 12:16
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 7–ից սեպտեմբերի 11) լավ լուրերի  ընտրանին
Խաչանովը դուրս եկավ թենիսի US Open-2026-ի քառորդ եզրափակիչ, Սևանում կորոշվեն հեծանվավազքի մրցաշարի հաղթողները, Միքայել Պետրոսյանը՝ ամենալավ հագնված ֆրանսիացիների ցանկում, շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 7–ից սեպտեմբերի 11) լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Vanity Fair France–ը ֆրանսահայ ձեռնարկատեր Միքայել Պետրոսյանին ներառել է 20 ամենալավ հագնված ֆրանսիացիների ցանկում։

99-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» լիամետրաժ ֆիլմը։

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (ATP 50) դուրս է եկել «Մեծ սաղավարտի» US Open-2026 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Սևանում կորոշվեն «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողները․ ինչ մրցանակներ են նախատեսված։

Փրկության օպերացիա՝ Երևանում․ փրկարարները դուրս են բերել բարդու ճյուղերի մեջ խճճված արծվին։

Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ կներկայացվի ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ, սև-սպիտակ անալոգային լուսանկարչության վարպետ–տպագրիչ Թորոս Ալաջաջյանի «Սև և սպիտակի լույսը» խորագրով լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը։