Միջխորհրդարանական համագործակցությունից մինչև աշխարհաքաղաքականություն. ինչ են քննարկել պատգամավորներն ՌԴ դեսպանի հետ
11.09.2026,
18:53
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ընդդիմադիր և իշխանական պատգամավորների հետ
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ուրբաաթ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի հետ։
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքի վերաբերյալ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին։

