«Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը կանցնի Կիրանց–Ստեփանավան երթուղով (ՖՈՏՈ)

11.09.2026, 14:06
Սեպտեմբերի 11-ին անցկացվում է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի երկրորդ՝ Կիրանց–Ստեփանավան մրցափուլը. ՖՈՏՈ
«Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը կանցնի Կիրանց–Ստեփանավան երթուղով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 11-ին անցկացվում է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի երկրորդ՝ Կիրանց–Ստեփանավան մրցափուլը, փոխանցում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարի կազմակերպիչների տվյալներով՝ երկրորդ փուլը լեռնային է, իսկ երթուղու ընդհանուր բարձրության հավաքը կազմում է շուրջ 2400 մետր։

Երթուղու ընթացքում նախատեսված են միջանկյալ սպրինտ և մի քանի լեռնային հատվածներ։ Մրցափուլը կմեկնարկի Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից և կավարտվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

велоспорт

Մրցաշարի անցկացման կապակցությամբ սեպտեմբերի 11-ին Տավուշի և Լոռու մարզերի մի շարք ճանապարհներին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի, հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Մասնավորապես՝ ժամանակավորապես փակ կլինեն Կիրանց, Աճարկուտ, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար և Աչաջուր բնակավայրերի մուտքերը դեպի Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհ։

Երթևեկության սահմանափակումներ կգործեն նաև Ազատամուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսաձոր, Ենոքավան և Գետահովիտ բնակավայրերի ուղղություններով, Իջևանի մի շարք փողոցներում, ինչպես նաև Դիլիջան համայնքի և Լոռու մարզի ճանապարհների առանձին հատվածներում։

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը և ընդգրկված է UCI Europe Tour-ի օրացույցում՝ որպես 2.2 կարգի մրցաշար։

Առաջին մրցափուլն անցկացվել է սեպտեմբերի 10-ին՝ Գավառ–Մեծ Մասրիկ 135 կմ երթուղով։

велоспорт