Արտառոց դեպք. կինը 15-րդ հարկի պատուհանից ընկել է մանկասայլակում գտնվող երեխայի վրա. երկուսն էլ մահացել են
12.09.2026,
19:11
Մահացել են 27-ամյա կինն ու 2-ամյա երեխան
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Աստանայում մահացել են 27-ամյա կին և երկամյա երեխա։ Այս մասին հայտնում է 24kg-ն՝ հղում անելով Kazinform գործակալությանը, որն էլ իր հերթին հղում է արել Ղազախստանի մայրաքաղաքի ոստիկանության դեպարտամենտին։
Իրավապահների նախնական տվյալներով՝ կինը բնակելի շենքի 15-րդ հարկի պատուհանից ընկել է մանկասայլակի վրա։ Նա մահացել է, սայլակում գտնվող երեխան ստացված վնասվածքներից մահացել է։
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները։ Հրապարակված հաղորդագրության մեջ կնոջ անկման պատճառները չեն նշվում։

