Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է Բյուրեղավանում

12.09.2026, 16:32
Սեպտեմբերի 11-ին հաղորդվել էր 2011 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին
Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է Բյուրեղավանում

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Սեպտեմբերի 11-ին հաղորդվել էր 2011 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի ու Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում Անի Գևորգյանը Բյուրեղավանի հասցեներից մեկում հայտնաբերվել է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: