Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու՝ մասնակցելու անվտանգության ֆորումին
22.09.2026,
18:25
Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու՝ մասնակցելու անվտանգության ֆորումին
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
2025 թվականին սեպտեմբերի 19-21-ին Բաքվում կայացած «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին» մասնակցել էր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:

