ՀՀ–ում Իրանի դեսպանը նշել է երկու պայման, որոնց պահպանման դեպքում TRIPP–ն ընդունելի կլինի Թեհրանի համար
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին նշել է երկու պայման, որոնց պահպանման դեպքում TRIPP նախագիծն ընդունելի կլինի Թեհրանի համար։
Որպես առաջին պայման նա նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը որևէ կերպ չպետք է դրվեն սպառնալիքի տակ «լինի դա TRIPP, թե ցանկացած այլ անունով նախագիծ»։
Խոսելով երկրորդ պայմանի մասին՝ նա ընդգծել է, որ «հայ-իրանական սահմանի մոտ ամերիկացիների, ամերիկյան ընկերությունների ներկայությունը չպետք է սպառնալիք ներկայացնի Իրանի համար»։
«Եթե այս երկու պայմաններն ապահովվեն, ինչպես նաև հաշվի առնվեն Հայաստանի շահերը, ապա Իրանը չի առարկի TRIPP նախագծի իրականացմանը։ Եթե այս երկու պայմաններն ապահովվեն, Իրանը միջամտության որևէ պատճառ չի տեսնում։ Այս պահին մենք կարող ենք պարզապես սպասել և նայել՝ երկարաժամկետ հեռանկարում ապահովվում են, արդյոք, այս երկու պայմանները», – հայտարարել է Իրանի դեսպանը։

