Փաշինյանը և Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ
14.09.2026,
18:49
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկկողմ քաղաքական ակտիվ երկխոսությունը։ Փաշինյանն ընդգծել է Հայաստան–Գերմանիա հարաբերությունների հետևողական զարգացման, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով տարբեր հարթակներում սերտ փոխգործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ։

