Յուրաքանչյուր արձանագրված ինքնակամ շինություն անձամբ վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու. Ավինյան
14.09.2026,
16:17
Յուրաքանչյուր արձանագրված ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար՝ անձամբ իր համար խնդիր է լինելու այսուհետ, ասել է քաղաքապետը
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այսուհետ յուրաքանչյուր արձանագրված ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար անձնական պատասխանատվության հարց է լինելու։
«Յուրաքանչյուր արձանագրված ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար՝ անձամբ իր համար խնդիր է լինելու այսուհետ։ Ես չեմ կարող բոլոր հատվածներում քանդել տալ այդ ինքնակամ շինությունները տասնամյակների, և ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն»,– ասաց Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետի խոսքով՝ դա անընդունելի է։

