ՌԴ–ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

14.09.2026, 10:23
ՌԴ–ից Հայաստան գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»–ն
ՌԴ–ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ տարածքում պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
 
«ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։
 
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: