«Որպեսզի միջին մակարդակի «չինովնիկներ» սև փող չաշխատեն»․ Ավինյանն առաջարկել է կայանատեղիների ապօրինի կազմակերպումը բերել օրինական դաշտ

14.09.2026, 11:26
Ավինյանը հայտարարել է, որ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպման գործընթացը
«Որպեսզի միջին մակարդակի «չինովնիկներ» սև փող չաշխատեն»․ Ավինյանն առաջարկել է կայանատեղիների ապօրինի կազմակերպումը բերել օրինական դաշտ

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպման գործընթացը։

«Ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպման վերաբերյալ ունեմ արդեն ձևավորված կարծիք, որ պետական համակարգում ունենք անձինք, որոնք այս գործընթացը սպասարկում են և որոշակի պաշտպանություն են փորձում տալ», - ասաց Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նա նշեց, որ այդ երևույթը պետք է շարունակաբար վերացնել։

«Հաշվի առնելով ավտոմեքենաների ավելացող քանակը Երևանում՝ առաջարկում եմ տրանսպորտի վարչությանը առևտրի վարչության հետ համատեղ քննարել, որ ինչ-որ չափով բերենք այս տեսակ գործունեությունը օրինական դաշտ, և ինչ-որ միջին մակարդակի «չինովնիկներ» այդտեղ սև փող չաշխատեն»,- ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով` Երանում կայանումը ամենամեծ խնդիրներիկց մեկն է նաև աճող երթևեկության պայմաններում։

«Բայց դա չի նշանակում, որ փոքր կենտրոնում ամենուրեք պետք է կայանատեղի հասանելի լինի։ Երևան քաղաքում ունենք շատ փողոցներ, որտեղ առհասարակ կայանատեղիները պետք է դուրս գան , որպեսզի անընդհատ երթեկությունը ապահովվի», - հայտարարեց Ավինյանը։

Նա կոչ արեց աշխատել և 2 ամիս ժամկետում առաջարկներ ներկայացնել։