Ուշադրություն. Երևանում և ՀՀ որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Երևանում կլինի +34
13.09.2026,
14:34
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 13-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ։

