Հայտնի է, թե երբ կավարտվեն «Լամբադա» կամրջի վերանորոգման աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 10–ին Երևանի Դավիթ Անհաղթ - Կոմիտաս փողոցները միացնող ուղեկապի` «Լամբադա» կամրջի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28–ին, երթևեկի մասը կբացվի նոյեմբերի 1–ին։
Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանն այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Նախատեսված աշխատանքների շրջանակում կատարվելու են եզրային թռիչքի վնասված սալերի փոխարինում, պահպանվող սալերի ստորին հատվածների պաշտպանիչ բետոնե շերտի վերականգնում, մոտեցումներում անցումային սալերի և նոր դեֆորմացիոն կարերի իրականացում, նոր ջրամեկուսիչ շերտի և պաստառի տեղադրում», - ասաց Թևոսյանը։
Նրա խոսքով` կիրականացեն նաև հենարանների և հենապատերի վերանորոգում, բազրիքների ամրացում և այլ աշխատանքներ։
Նշենք, որ սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ փակ է Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը` «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը։

