Սեպտեմբերի 23-ից երթևեկի փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնի փողոցներից մեկում
22.09.2026,
21:51
Փոփոխությունն իրականացվելու է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարդանանց փողոցում:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ փոփոխությունն իրականացվելու է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Ըստ հաղորդագրության, Վարդանանց 7 հասցեին հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, ինչպես նաև Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղի հատման խաչմերուկում և հարակից ճանապարհահատվածում կկատարվի գծանշման փոփոխություն ըստ ներկայացված սխեմայի:

