Վրաստանից մինչև Ուրուգվայ. հայկական եռագույնը՝ աշխարհի տարբեր քաղաքներում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ աշխարհի տարբեր քաղաքներում հայկական եռագույնի գույներով են լուսավորվել հայտնի շենքեր, կառույցներ ու խորհրդանշական վայրեր։
Վրաստանում Հայաստանի դրոշի գույներով լուսավորվել է Թբիլիսիի հեռուստաաշտարակը։
Հունաստանում սեպտեմբերի 21-ին ՀՀ դրոշի գույներով լուսավորվել է Կրետե կղզու մարզկենտրոն Հերակլիոնի քաղաքապետարանը։
Իսպանիայում Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը։
Իսկ Ուրուգվայում Հայաստանի դրոշի գույներով լուսավորվել են մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Radisson Victoria Plaza հյուրանոցը, Պունտա դել Էստեի քաղաքապետարանի շենքը և Ֆլորիդա քաղաքի նշանավոր Պիեդրա Ալտա կամուրջը։

