ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին Անկախության օրվա առթիվ

21.09.2026, 17:54
Բազմամյա ռուս-հայկական համագործակցությունը հենվում է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, նշել է Մատվիենկոն
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին  Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին Անկախության օրվա առթիվ:

«Դաշնային խորհրդի անունից և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը, այն դիտարկում ենք որպես միջպետական ​​փոխգործակցության ամբողջ համալիրի անբաժանելի բաղադրիչ», - գրել է Մատվիենկոն Ռուբինյանին ուղղված ուղերձում։

Նա նաև նշել է, որ բազմամյա ռուս-հայկական համագործակցությունը հենվում է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին, նպաստում տարածաշրջանային և համաշխարհային կայունության ամրապնդմանը: