Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ բախվել են Mercedes–ն ու բեռնատարը

22.09.2026, 11:41
Վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ բախվել են Mercedes–ն ու բեռնատարը

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, «ԶԻԼ»-ի և «Mercedes»-ի մահացած վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև․ Հարձակում՝ Երևանի խանութներից մեկում