Բռունցքով հարվածել է 66–ամյա վարորդի աչքին․ 37-ամյա տղամարդը մեկ տարի անց ձերբակալվել է

18.09.2026, 13:21
Վիճել են մեքենա վարելու հարցի շուրջ․ 66-ամյա տղամարդուն ծանր վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է
Բռունցքով հարվածել է 66–ամյա վարորդի աչքին․ 37-ամյա տղամարդը մեկ տարի անց ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 16-ին պարզել են, որ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Ոսկեհատ գյուղի 37-ամյա բնակիչը էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում մեքենան վարելու հարցի շուրջ վիճել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 66-ամյա վարորդի հետ, ապա կանգնեցրել է նրա մեքենան և բռունցքով հարվածել 66-ամյա տղամարդու աչքին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։ 

Հետագա միջոցառումներով 37-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոսկեհատ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։