Կիևյան կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել

17.09.2026, 18:44
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում
Կիևյան կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

Ինչպեսզ հայտնում է կայքը, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է տղամարդու մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մոտ 30-35 տարեկան է։ Նա Կիևյան կամրջի վրա է թողել իր «բարսետկան», ապա իրեն ցած նետել։