Երևանի գետնանցումներից մեկի մոտ բացահայտ հափշտակել են կնոջ պայուսակը․ պատճառովել է մոտ 500 հազ․ դրամի վնաս

16.09.2026, 14:10
Կնոջ պայուսակը բացահայտ հափշտակել են Երևանի գետնանցումներից մեկի մոտ
Երևանի գետնանցումներից մեկի մոտ բացահայտ հափշտակել են կնոջ պայուսակը․ պատճառովել է մոտ 500 հազ․ դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 29-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ահազանգով մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել էր, որ պայուսակում կային փաստաթղթեր, բջջային հեռախոս և գումար։ Պատճառվել էր մոտ կես միլիոն դրամի վնաս։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ կողոպուտի հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և տեխնիկական աջակցման բաժինների ծառայողների ու քննչական բաժնի աշխատակիցների վարույթային համատեղ գործողություների արդյունքում հիմնավորվել է, որ կողոպուտը կատարել են Արմավիրի մարզի բնակիչ երեք երիտասարդներ։

Սեպտեմբերի 7-ին Սարդարապատ գյուղի բնակիչ 17 և 18 տարեկան տղաները հայտնաբերվել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ Արմավիր քաղաքի բնակիչ նրանց 21-ամյա հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Կարդացեք նաև․ ՀՀ–ում ամուսինը կնոջն ընթացող մեքենայից դուրս է հրել 4-ամյա դստեր աչքի առաջ