«Պարզ Լճի» հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը. նա հոսպիտալացվել է
15.09.2026,
13:03
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16։30-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում շարունակել ճանապարհը», - նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները և շտապօգնության բժիշկը քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն, այնուհետև փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։