Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

15.09.2026, 11:50
Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի` «Արարատ-73»-ի, ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը, հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբը։

Սերգեյ Պողոսյանն «Արարատում» հանդես է եկել 1970-ից 1975 թվականներին՝ մասնակցելով 99 խաղի և դառնալով 6 գոլի հեղինակ։ Նա 1973 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։

Հետագայում ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում, հասնելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնին։

2007 թ. հիմնադրել և ղեկավարում էր Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունը։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։