Երևանի կենտրոնի փողոցներից մեկում սեպտեմբերի 16-ից երթևեկի կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

15.09.2026, 10:38
Փոփոխությունը կատարվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով
Երևանի կենտրոնի փողոցներից մեկում սեպտեմբերի 16-ից երթևեկի կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 15 /Նովոստի-Արմենիա/. Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 16-ից փոփոխություն կկատարվի Չարենցի փողոցում:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես, արգելվելու է փոխադրամիջոցների կանգառը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի ճանապարհահատվածում: