ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզում

17.09.2026, 14:18
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ
ՀՀ-ում  երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզում

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:17-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել Հայաստանի տարածքում՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք։

Ըստ փրկարար ծառայության տվյալների՝ ստորգետնյա ցնցման մագնիտուդը կազմել է 2.8, օջախի խորությունը՝ 10 կմ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում՝  3-4 բալ ուժգնությամբ։